Սեպտեմբերի 7-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի միջև։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բայրամովը կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: 

Նա անընդունելի է համարել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի, այսպես կոչված, վերաինտեգրման ջանքերին, որն իրականում կրում է էթնիկ զտումների բնույթ։

Բայրամովը ստել է՝ ասելով, որ Բաքուն վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ տանելու հարցում։