Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բան է արել եւ անում ռուս-հայկական կապերի զարգացման համար։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։
Նա հավաստիացրել է, որ Պուտինը միշտ աջակցել է Հայաստանին եւ հայ ժողովրդին, ինչ էլ որ տեղի ունենա։
«Ամենաբարդ իրավիճակներում Ռուսաստանն օգնության է եկել։ Ես կարծում եմ, որ դա իսկական բարեկամության, գործընկերության ամուր, երկարաժամկետ հիմքն է»,- նշել է Նաստասյինը։





























