«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի բնակիչների համար «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում Երեւանի բնակիչները միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2011թ-ի հոկտեմբերի 31-ը:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ եւ 12000 դրամ:
Ակցիայի գործողույթան ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշունե սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը:




























