Հացի վաճառքի նպատակով կտրոնների տրամադրման վերջին օրը սեպտեմբերի 8-ն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:

«Կտրոնների տրամադրումն իրականացվում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների փ. 54 հասցեում գտնվող վարչական շենքում:

Խնդրում ենք ներկայանալ՝ հաշվի առնելով տվյալ հասցեում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը»,- ասված է հայտարարության մեջ: