Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:

«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքի հասնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- ասվում է հաղորդագրությունում: