ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը  ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում:

«Հարգելի պատգամավորներ, ներկաներ

Իմ գործընկերը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը:Ես պարզապես ավելացնեմ մեկ-երկու նախադասություն: Մենք էլ ենք հանդիպել պարոն Շահրամանյանի հետ:

Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու իր տեսլականը և գտնում ենք, որ Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է ունենա մի շարք հատկություններ:

Դա որոշում կայացնելու ունակությունն է, ազնվությունը, պարկեշտությունը, համախմբման կարողությունը և, իհարկե, պետական կառավարման համակարգում ունեցած հարուստ փորձը:

Այս հիմնական պատճառներն են և իր տեսլականը հաշվի առնելով ՀՅԴ խմբակցությունը առաջադրել է պարոն Շահրամանյանի թեկնածությունը»: