Արցախ որեւէ բեռ չի հասել, մնացած մասով մանրամասն տեղեկություն չունեմ, բայց Արցախում միանշանակ ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի եւ որեւէ այլ ճանապարհ չի կարող փոխարինել Լաչինի միջանցքին: Այս մասին  NEWS.am-ի հետ զրուցում ասաց  «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Բայց չենք բացառում, որ կարող են այլընտրանքային այլ ուղիներ լինել»,- ասաց նա: 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատար ավտոմեքենան Աղդամի ուղղությամբ հումանիտար բեռ է տեղափոխում Արցախ: