Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  սեպտեմբերի  10֊ին` ժամը 09:45֊ի սահմաններում  փորձել են ամրաշինական աշխատանքներ  կատարել Մարտունու  շրջանում, որոնք  իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: