Իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են Իրանի Էսելույա քաղաքում «Հարավային Պարս» նավթավերամշակման գործարանում մեկ զոհված և երկու վիրավոր բանվորների մասին։

Գազի արտահոսքի հետևանքով մեկ մարդ  շնչահեղձ է եղել։ Եվս երկուսը տուժել են։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:45-ին, երբ աշխատակիցները վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում ստորաբաժանումներից մեկում։

«Հարավային Պարս» հանքավայրը բնական գազի աշխարհի խոշորագույն  հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում: