Հայաստանում ԵՄ առաքելությունը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի  առավել մտահոգիչ հատվածներում  պարեկության ուժեղացման մասին:

«Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանին և առճակատման գծում` հետևելու ցանկացած ռազմական զարգացումներին, այդ թվում` զորքերի կուտակմանը, տեղաշարժին կամ փոխհրաձգություններին: EUMA-ն (ԵՄ առաքելությունը Հայաստանում – խմբ.) ուժեղացրել է պարեկությունը առավել  մտահոգություն ներկայացնող շրջաններում, որպեսզի  ԵՄ-ին իրազեկի իրավիճակի մասին և նպաստի լարվածության թուլացմանը», - ասված է Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարության մեջ։