Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին հերքել է համացանցում տարածված ապատեղեկատվությունը, թե իբր Ֆրանսիայի դեսպանությունն իր քաղաքացիներին խնդրում է հեռու մնալ Սյունիքի մարզից։

«Նոր բան չկա. Հայաստանի  մեր ուղեցույցը վերջին անգամ թարմացվել է 2023 թվականի հուլիսի 18-ին։ Իսկ Հայաստանի Սյունիքի մարզը ներառված է Հայաստանի մեր քարտեզի մեջ՝ ինչպես որ պետք է լինի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի դեսպանը նմանատիպ ապատեղեկատվությունը վերջին անգամ հերքել էր սեպտեմբերի 7-ին՝ այդ  լուրերը կեղծ անվանելով։