Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավտոշարասյունն, այսօր` հոկտեմբերի 14-ին, վթարի է ենթարկվել Խմելնիցկիի մարզից Կիեւ ճանապարհին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ուկրաինական «Սեգոդնյա» թերթը: Նախագահի ավտոշարասյան ուղղությամբ հանդիպակած հատվածից դուրս է թռել Ford մակնիշի մի ամտոմեքենա:

Ճանապարհային ոստիկանների տվյալներով, վթարից ոչ ոք չի տուժել: Նախագահն այդ պահին մեքենայում չի եղել, նա օդանավով արդեն մեկնել էր Կիեւ:

Վիկտոր Յանուկովիչը հոկտեմբերի 13-ին, աշխատանքային այցով այցելել էր Խմելնիցկիի մարզ: