Կոսովոյում անվտանգության միջազգային ուժերը (KFOR) պահանջում են Կոսովոյի սերբերից քանդել բարիկադները, որոնք փակում են «Յարինյե» եւ «Բրյանսկ» անցակետեր տանող ճանապարհները: Այդ մասին Պրիշտինայում լրագրողներին ասել է KFOR-ի զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Էրհարդ Դրեւսը:
«Մենք տեղի բնակչությանը հնարավորություն ենք տալիս առաջիկա հանգստյան օրերին քանդել բարիկադները եւ ապահովել դեպի Կոսովոյի հյուսիս ազատ տեղաշարժվելու հնարավորությունը»,- ընդգծել է Դրեւսը, չհայտնելով սակայն, թե ինչ քայլեր կըձեռնարկի KFOR-ը, եթե այդ պահանջները չկատարվեն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կոսովոյի սերբերը շարունակում են փակ պահել Սերբիայի հետ սահմանային երկու անցակետերը, այդկերպ բողոքելով այդտեղ Կոսովոյից ուղարկված մաքսավորների եւ սահմանապահների ներկայության դեմ:
Հիշեցնենք, որ Կոսովոյի հետ սահմանին բռության նոր դեպքերից հետո Սերբիայի կառավարությունը կոչ է արել հետաձգել Եվրամիության կողմից Կոսովոյի ալբանական իշխանությունների հետ վարվող բանակցությունները։ Տեղի բնակիչ սերբերի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահների միջեւ երեկ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է 11 մարդ, այդ թվում՝ արտասահմանցի չորս զինծառայող։Ինչպես հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, խաղաղապահները ստիպված են եղել կրակ բացել նրանից հետո, երբ հսկիչ անցագրային կետի մոտ հավաքված մարդիկ գրոհել են։ Կոսովցի սերբերը բողոքել են մերձսահմանային շրջանում իրենց կողմից տեղադրված բարիկադները հավաքելու պատճառով։




























