Իտալիայի դեպուտատների պալատը վստահության քվե է տվել  Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությանը, հայտնում է Reuters-ը: Քվեարկության արդյունքների համաձայն` պառլամենտի Ստորին պալատում Բեռլուսկոնիին կողմ է քվեարկել 316 մարդ, դեմ` 301:

Դրա շնորհիվ Իտալիայի վարչապետը խուսափեց հրաժարականից: Բեռլուսկոնիին անվստահության քվե տալու դեպքում վերջինս պետք է թողներ վարչապետի պաշտոնը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Սա արդեն Բեռլուսկոնիին անվստահության քվե հայտնելու խորհրդարանականների երրորդ փորձն է վերջին մեկ տարվա ընթացքում: Վերջին փորձը եղել էր 2010թ. դեկտեմբերին, երբ պատգամավորների ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ` 314 ձայն Բեռլուսկոնիի օգտին, 311` նրա դեմ: Վարչապետն այն ժամանակ ստացել էր նաեւ Վերին պալատի անդամների մեծամասնության աջակցությունը (308-ից 162 -ը):