Մոսկվան համաձայն չէ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը, թե « Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը դառնում են տարածաշրջանում անկայունության պատճառ»:
«Թույլ տամ ինձ չհամաձայնել այդ գնահատականի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը խորապես շահագրգռված է այդ տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Այդպիսի մոտեցումից ելնելով, մենք առաջնահերթ կարգով կառուցում ենք մեր հարաբերությունները եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ: Այդ մոտիվն է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մեր ջանքերի հիմքում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էքչին Հուսեյնլիի հայտարարությունը:




























