Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանում, հոկտեմբերի 14-ի գիշերը, երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, ժամը 00.39-ին Վրաստանի տարածքում՝ Նինոծմինդա քաղաքից 5 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով։




























