Հայաստանը տարածաշրջանի քիչ երկրներից է, որտեղ ԱՊՊԱ-ն առաջին տարում գերշահույթներ չստեղծեց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք հայտնեց «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ տնօրեն Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով, ներկայումս ընկերությունը չի ծրագրում ավելացնել ապահովագրական պարտֆելը ԱՊՊԱ-ի հաշվին, որը Հայստանումգործում է 2011 թ. հունվարի 1-ից:
«Որպես կանոն, ԱՊՊԱ-ի գործելու առաջին տարվա մեջ ապահովագրավճարները զգալիորեն գերազանցում են հատուցումները: Հետագայում վերջիններս աստիճանաբար աճում են` հատուցման հայտերին զուգընթաց, իսկ վճարների դրուքաչափը չի ավելանում: 3-4-րդ տարում նախագիծը դառնում է վնասաբեր, և ընկերույթունները սկսում են ծախսել առաջին տարվա կուտակած բարձր շահույթը: Սակայն մեզ մոտ տարվա վերջին ԱՊՊԱ-ի շահութաբերությունը կարող է կազմել առավելագույնը 10 - 11%: Որպես ամրութան պաշար սա շատ քիչ է: Այդ խնդիրը մենք ցանկանում եք լուծել` աշխատողների պրոֆեսիոնալիզմի և ապահովագրական դեպքերի հետազոտման խստության աճով: Եթե նախկինում վերջին գործոնի վրա որոշակի չափով աչք էինք փակում, հիմա այդ մոտեցումն անհրաժեշտ կլինի վերանայել», - համարում է Լ. Ալթունյանը:
Նրա խոսքով, ապահովագրական դեպքերի հատուցման հայտերի ծավալը տարվա առաջին ամիսներին կտրուկ աճ արձանագրեց: Եթե հունվարին հայտերը կազմել էին ՃՏՊ-ների 40%-ը, հիմա` համարյա 90%-ը, և այդ համամասնությունն անընդհատ աճում է հօգուտ վճարումների: Եթե տարվա կեսին այդ հարաբերակցությունը կազմելէ 50%, ապա սեպտեմբերի վերջին այն հասել է 62%-ի, մինչդեռ կրիտիկական սահմանը, նշեց Լ. Ալթունյանը, համարվում է 70%-ը:
Այսօր ԱՊՊԱ-ի տեսակարար կշիռն ընկերության ընդհանուր ապահովագրական պորտֆելում կազմում է մոտ 55%: Մինչև 2011 թ. վերջ ընկերությունը նախատեսում է այն նվազեցնել մինչև 50%, իսկ հեռանկարում` մինչև 30%: «Մենք ձգտում ենք ապահովել կամավոր և պատադիր ապահովագրատեսակների համաչափությունը», - նշեց Լ. Ալթունյանը:
Հիշեցնենք, 2011 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ, «ԻՆԳՈ Արմենիա»-ն զբաղեցնում էր 2-րդ տեղը` ԱՊՊԱ ապահովագրավճերների հաշվեգրված ծավալով (2,347 մլրդ. դրամ):




























