Այսօր նշվում է Ձվի համաշխարհային օրը:
Համաշխարհային «ձվային» տոնը նշում են հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը: Այս տարի այն հոկտեմբերի 14-ին է: Տոնը հիմնադրել է Միջազգային ձվային հանձնաժողովը` 1996 թվականին:
Մասնագետների կարծիքով` կան Ձվի օրը նշելու բազմաթիվ պատճառներ: Այս սննադամթերքը պարունակում է օրգանիզմի համար շատ կարեւոր տարրեր` ներառյալ հիմնական վիտամինները, ինչպես նաեւ անտիօքսիդանտներ, որոնք օգնում են որոշ հիվանդությունների դեմ:



























