ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Մանսոր Արբաբսիարի ծանոթը հայտարարել է, որ նա շատ անկազմակերպ է այդպիսի դավադրությանը մասնակցելու համար:

Դեւիդ Թոմչայի խոսքով` Արբաբսիարը ոչ թե 007 գործակալ է, այլ ավելի շուտ միսթր Բինն է, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով CNN-ին:

2000 թվականին Թոմչան Արբաբսիարի հետ միասին ղեկավարել են օգտագործված մեքենաների առուվաճառքով զբաղվող ընկերություն: Նրա խոսքով,  գործընկերը միշտ շփոթել է ավտոմեքենաների արտադրման տարեթվերը, մոռացել վճարել հաշիվները: Թոմչան նաեւ ընդգծել է, որ Արբաբսիրին միշտ դուր է եկել Ամերիկան: Նա հայտնի է եղել որպես «Ջեք», քանի որ շատ է սիրել Jack Daniels վիսկին: «Չեմ կարողանում նրան պատկերացնել այդպիսի նախագիծ մշակելիս»,- ասել է Թոմչան Associated Press-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրանքը 56-ամյա Արբաբսիարին, ով ունի ԱՄՆ եւ Իրանի քաղաքացիություն, ներկայացվել է հոկտեմբերի 11-ին: Նրանից բացի, մեղադրանք է ներկայացվել նաեւ իրանցի Հոլամ Շաքուրիին: Արբաբսիարին ձերբակալել են սեպտեմբերի 29-ին, իսկ Շաքուրիի գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացրած վարկածով, մահափորձը կազմակերպել էր Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ ստորաբաժանումը: Հանցագործությունը կատարելու համար Արբաբսիարը մտադրվել էր վարձել մեքսիկական նարկոկարտելի անդամների, սակայն հանցագործի անվան տան նրա հետ բանակցել է բյուրոյի աշխատակիցը:

Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները: