Իտալիայում Հռոմի Չենտո- Չելե արվարձանում 6 վրացի է ձերբակալվել:  Իտալիայի իրավապահ մարմինները ձերբակալության ժամանակ խուզարկություն են իրականացրել նրանց բնակարանում, առագրավվել են մի քանի հազար եվրոյի կրեդիտային միջոցներ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Ներկայումս ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր պահպանման մեկուսարանում: Նրանք սպասում են դատաքննությանը:

Իտալիայի ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ  վրացի հանցագործների խումբը մեղադրվում է մի քանի տների թալանի մեջ:

Հռոմում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն արդեն պաշտոնապես իրազեկվել է նրանց  ձերբակալության մասին, սակայն մինչ մանրամասների պարզումը` արտաքին քաղաքական գերատեսչությունը ձեռնպահ է մնում պաշտոնական մեկնաբանություններից: