Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» դատապարտել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի այցը Հայաստան:

«Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել այդ այցը: Ոչնչով հնարավոր չէ արդարացնել այն, որ Ռամիլ Ուսուբովն անցել է մեր շեհիդների արյան վրայով... Մենք Ուսուբովի անունն ընդգրկում ենք սեւ ցուցակում եւ նզովում ենք նրան մեր շեհիդների հոգու առջեւ», ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է SalamNews-ը:

Հիշեցնենք, որ Ռամիլ Ուսուբովը ժամանել է Երեւան ` մասնակցելու  ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքներին: