Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հրաժարական է տվել: Այդ մասին այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարությունը: Ինչպես հաղորդում է Sky news հեռուստաընկերությունը,  հրաժարականի պատճառը եղել է նախարարի եւ նրա ընկերոջ` Ադամ Ուերիթիի շուրջ ծագած սկանդալը, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին բրիտանական լրատվամիջոցները, Ուերիթին ոչ մի պաշտոն չզբաղեցնելով` ազատ մուտք է ունեցել նախարարություն եւ նախարարին ուղեկցել է նրա արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ:

Հայտնի է դարձել, որ Ուերիթին կազմակերպել է Ֆոքսի հանդիպումները  օտարերկրյա կառավարությունների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր շահեր են ունեցել պաշտպանության ոլորտում:  Սա  կասկած է առաջացրել այն առումով, որ Ուերիթին նյութապես շահագրգռված է մասնավոր ընկերությունների շահերի լոբբինգով: Այսօր պարզվել է, որ Ուերիթիի արտասահմանյան ուղեւորությունները ֆինանսավորվել են ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ մասնավոր ընկերությունների կողմից: