Ամերիկյան ինտերնետ-հսկա Google ընկերության մաքուր շահույթը 2011 թվականի երրորդ եռամսյակում ավելացել է 26 տոկոսով, 2,17 մլրդ դոլարից հասնելով 2,73 դոլարի: Google-ի մաքուր հասույթն աճել է 37 տոկոսով, հասնելով 7,51 տոկոսի:

Ինչպես ներկայացվում է հրապարակված եռամսյակային հաշվետվությունում, օպերացիոն շահույթն աճել է 3,06 մլրդ դոլարով, ինչը 20 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

«Ռոսիյսկայա գազետա»-ն հաղորդում է, որ հաշվետվության հրապարակումից հետո, Google-ի բաժնետոմսերի կուրսն աճել է 6 տոկոսով: Առանց վճարոմները հաշվարկելու, Google-ը վաստակել է 9,72 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսից` ակնկալվող 8մ74 դոլարի դիմաց: