Արժույթի միջազգային հիմնադրամը քննարկում է եվրագոտու աջակցության շրջանակում  Իտալիայի եւ Իսպանիայի համար վարկային գծերի ակտիվացման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Les Echos պարբերականը:  Եվրոպական երկրների վարկավորման մասնակցության հարցում  դիտարկվում է Ասիան եւ մի շարք զարգացող երկրներ:

Իրավիճակը հրատապ է, քանի որ,  ՀԱՀ ֆինանսների նախարար Պրավինա Գորդհանի կարծիքով, ոչ ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը, ոչ ԱՄՀ-ն  միջոցներ չունեն  եվրագոտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:

ԱՄՀ ավագ վերլուծաբան Ստեֆան Յենի խոսքով` որպես օգնության գործիք կարող է լինել այսպես կոչված «ապահովագրական ճգնաժամային վարկային գիծը», որի շրջանակում պետությունը կստանա  ԱՄՀ-ում  իր քվոտայից մինչեւ 1000%: Այդ մեխանիզմի շրջանակում Իտալիան կորող է ստանալ մինչեւ 92 մլրդ, Իսպանիան` մինչեւ 46  մլրդ եվրո:

Royal Bank of Scotland-ի առաջատար վերլուծաբան Ժակ Կայուի խոսքով` եթե շուկաները որոշեն, որ Իտալիայի խնդիրը ոչ թե լիկվիդայնության, այլ  երկարաժամկետ պարտավորությունները կատարելու մեջ է, այդ ֆինանսական հոսքը համոզիչ չի լինի շուկայի համար: