Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Ֆիլիպ Համոնդը` Լիամ Ֆոքսի հրաժարականից հետո: Մինչ այդ նա գլխավորում էր երկրի տրանսպորտի նախարարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տրանսպորտային գերատեսչության ղեկավար է նշանակվել Ջասթին Գրինինգը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում ֆինանսների նախարարությունում:

Հիշեցնենք, որ Ֆոքսի հրաժարականի պատճառը նախարարի եւ նրա ընկերոջ` Ադամ Ուերիտի շուրջ ծագած սկանդալն էր:

Ուերիտին ոչ մի պաշտոն չզբաղեցնելով` ազատ մուտք է ունեցել նախարարություն եւ նախարարին ուղեկցել է նրա արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ: Ներկայանալով որպես խորհրդական` նա կազմակերպել է Ֆոքսի հանդիպումները  օտարերկրյա կառավարությունների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ:  Ենթադրվում է, որ նա  զբաղվել է մասնավոր ընկերությունների շահերի լոբբինգով, ովքեր հետաքրքրված են եղել բրիտանական պաշտպանական գերատեսչության հետ համագործակցությամբ: