Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Կիրիլ Կուլակովն արդեն այցելել է Բաքու և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել իրավիճակը։ Այս մասին հայտնում է Peaceeper Telegram ալիքը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքը ոչ մի րոպե չի ընդհատվում. ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- գրում է Telegram ալիքը։