Հոկտեմբերի 14 -ին Apple-ի բաժնետոմսերի արժեքը ռեկորդային ցուցանիշի է հասել, հաղորդում է Bloomberg-ը:
Օրվա արդյունքներով, երբ վաճառքի է հանվել նոր iPhone 4S սմարթֆոնը, ընկերության բաժնետոմսերն ավելացել են ավելի քան 3 տոկոսով` կազմելով 422 դոլար:
Նշենք, որ թեեւ Apple -ի արտադրանքի շատ երկրպագուներ փոքր-ինչ հիսթափվել էին, որ նոր արտադրանքն ընդամենը նախորդի ավելի արդիականցված տարբերակն էր, բայց շատ խանութների մոտ արդեն գիշերվանից հերթեր էին գոյացել: Բացի այդ, iPhone 4S-ը ռեկորդ է սահմանել նաեւ նախնական պատվերի առումով:
Շատ գնորդներ ասում են, որ ցանկանում են նոր սմարթֆոնը ձեռք բերել ի հիշատակ Սթիվ Ջոբսի: Հոկտեմբերի 14-ին մանրածախ վաճառք է սկսվել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի խանութներում:




























