Սեպտեմբերի 13-ին ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։