Ադրբեջանի ԱԳՆ-ում վստահեցնում են, որ Երեւանին իրենց մեկնաբանություններն են ուղարկել խաղաղության համաձայնագրի նախագծի հետ կապված։

«Ադրբեջանական կողմը սեղմ ժամկետներում հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ»,-ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։