Իրանի դեսպանատունը հերքել է երկրի հյուսիս-արեւմտյան շրջաններում զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկությունը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դեսպանատանը հերքել են իրանական զինված ուժերի զորքերն ու ռազմական տեխնիկան սահմանամերձ շրջաններ տեղափոխելու մասին տեսագրություններն ու հաղորդագրությունները:

«Իրանի զինված ուժերի ցանկացած փոխադրում դեպի հյուսիս-արեւմտյան սահմանամերձ շրջաններ (Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահման) կտրականապես մերժվում է»,-հայտնել է դեսպանատունը։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն իրենց հայտարարություններն ու լուրերը տարածում են միայն պաշտոնական լրատվամիջոցների եւ ներկայացուցիչների միջոցով, իսկ սոցիալական ցանցերում տարածվող կեղծ եւ կողմնակալ տեղեկատվությունը սուտ է։

Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Հուսեյն Բաղերիի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ անվտանգության հարցերի շուրջ։