Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան, ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբեւէ Ալմաթիի հռչկագիր տերմին չօգտագործվելուց հետո   արդեն երկու տարի Ալմաթիի հռչակագիրը դրվեց Ալիեւի, տարբեր երկրների բանակցողների բերանը: Այս մասին այսօր՝ սեխպտեմբերի 13-ին, Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը մեջբերեց Փաշինյանի այսօրվա խոսքերը, որ Ալմաաթիի հռչակագրի մասին՝ «Դե յուրե կարող է «Ալմաթիի հռչակագիրը վավերացվել է» ձևակերպումը ճշգրիտ չլինել, դե յուրե նա կարող է ճշգրիտ չօգտագործել մի փաստաթղթի մասին, որը հիմք օգտագործելով առավոտվանից գիշեր խոսում են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուց»,- հավելեց Մանուկյանը։

Անկեղծ ասած այս հարցուպատասխանի շատերն ասում էին՝ «իմաստ չկա Նիկոլ Փաշինյանին հարց տալու, ճիշտ բան դուրս չի գալու նրա բերանից»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ «ադրբեջանական ինչ թեզ լսել ենք 30 տարվա բանակցությունների մեջ, այս 4 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսում ենք»։

«Լավ է, Խոջալուի ջարդ չենք լսել»,- նշեց նա՝ հարցադրում անելով, թե «կա՞ արդյոք որեւէ հայկական փաստարկ, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կարող է բերել, որ կուզենար այս բանակցությունների ընթացքում օգտագործել»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փորձ է եղել լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ «չգիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փատարկներով չէ, որ կարգավորվելու է»։

«ԼՂ-ի հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը մենք հավատացել ենք խորապես, որ հայական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել, կարող ենք զրոյացնել։ Եվ այն ձեր փաստերը, որ բերում եք, չգիտեմ՝ ինչի համար ապացուցելու, վկայում են մի բանի մասին, որ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, ինչքան դուք եք նվիրված»,- ասաց կառավարության ղեկավարը։

«Պրոբլեմն այն, էր մենք հայկական փաստարկով չեն կարող և այսօր էլ չենք կարողացել երբեք և հետո էլ չեն կարողանալու լուծել որևէ հարց։ Ու գիտե՞ք՝ դրա ապացույցն ինչ է, որ եթե հնարավոր լիներ, դուք լուծած կլինեիք։ Այդ խնդիրը մեզ չէր հասնի»,- ընդգծեց նա։