Ձեր քաղաքական առաջնորդն ասում է, որ բանակցային գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցը ինքը առանց պատերազմի կլուծեր. Ես ուզում եմ խոստովանել, որ մենք չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետեւ հույս տալու ռեսուրսը վերջացել էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասախանի ժամանակ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերը իրականացնելու ժամանակն էր եկել: Սա է ամբողջ պատմությունը»,-ասաց նա:





























