Ադրբեջանում աճել է ամուսնալուծությունների թիվը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Պետական վիճակագրական կոմիտեին։
Ըստ հաղորդագրության՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Արդարադատության նախարարության շրջանային (քաղաքային) հաշվառման վարչությունների կողմից գրանցվել է 29191 ամուսնություն և 12610 ամուսնալուծություն։
Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ամուսնության ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 6,1-ից նվազել է 4,9-ի, իսկ ամուսնալուծություններինը՝ 1,5-ից հասել է 2,1-ի։





























