Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Մուշֆիգ Ջաֆարովն առաջարկել է օգտագործել Լոնդոնի փորձը Լեռնային Ղարաբաղի «խնդիրը» լուծելու համար։

APA-ին տված հարցազրույցում Հայաստանին մեղադրելով Ադրբեջանին «նոր պատերազմի մեջ ներքաշելու» փորձի մեջ՝ ադրբեջանցի պատգամավորն անցել է Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքներին։

«Ղարաբաղի այն հատվածը, որը վերահսկվում է խաղաղապահների կողմից, իրականում «գորշ գոտի» է, և խունտան վտանգ է ներկայացնում։ Ժամանակին նման գոտի էր Հյուսիսային Իռլանդիան։ Կային զինված, անօրինական խմբավորումներ, գործընթացները չէին վերահսկվում կենտրոնական իշխանության կողմից։ Բոլորին է հայտնի, թե ինչպես է պաշտոնական Լոնդոնը լուծել այս խնդիրը»,- ասել է Ջաֆարովը։