Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մուհամադ Քազեմ Մովահեդի-Ազադը ժամանել է Ադրբեջան աշխատանքային այցով, գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի հրավերով, նա մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գլխավոր դատախազների 4-րդ նիստին, որը տեղի է ունենալու Բաքվում։
APA-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ իրավական համագործակցության հարցերը, ներառյալ արտահանձնումը, դատապարտյալների հանձնումը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, բնապահպանական իրավախախտումները եւ հետաքրքրող այլ թեմաներ։





























