Ոստիկանության Մեծամորի բաժնում հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա Ռուստամ Ղ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խարզվել է, որ Մրգաշատ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան բռունցքներով հարվածել եւ վնասվածքները պատճառել է 28-ամյա Վարդան Ս.-ն, որը նույն օրը երեկոյան բերման է ենթարկվել բաժին:
Ռուստամ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն:




























