Ոստիկանության Էրեբունու եւ Մեղրիի բաժինների ծառայողները հոկտեմբերի 13-ին, ժամը 19.10-ին,Ագարակ քաղաքի մաքսակետից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Նաղի Բ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 1998 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր Հայաստանի քր. օր.-ի 188 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով, այն է` ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին, կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:

Հոկտեմբերի 14-ին Նաղի Բ.-ն տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, կատարվում է նախաքննություն: