Թուրքիայի գլխավոր դատախազ Բեքիր Շահինը մեկնել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք։

Այցի մասնակիցները հայտնել են, որ «ուրախություն եւ հպարտություն են զգում»։

Պատվիրակությունը շրջայց է կատարել օկուպացված Շուշիում։

«Հյուրերն ընդգծել են շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցության կարեւորությունը՝ որպես 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված բարոյաքաղաքական աջակցության շարունակություն»,-հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։