Իրանի անվտանգության ուժերը եւ հետախուզությունը լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս են հայտնաբերել Արեւմտյան Իլամ նահանգում, առգրավվել է մոտ 90 պատրաստի նռնակ, հայտնում է IRNA գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իրանական հետախուզական ծառայությունները այս տարվա մարտից մինչեւ սեպտեմբեր ձերբակալել են ավելի քան 200 գրոհայինների, որոնք ծրագրել էին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի ողջ տարածքում:





























