Հունական պետական լրատվամիջոցները այսօր` հոկտեմբերի 15-ի առավոտյան եւս երեք օր գործադուլ են հայտարարել` արդեն նախապես արված երկրօրյա գործադուլից հետո: Այդկերպ, հույն հեռուստադիտողներն ու ռադիոլսողները կմնան առանց նորությունների աննախադեպ հնգօրյա ժամկետով, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Լրագրողները նաեւ գործադուլ են անելու հոկտեմբերի 19-20-ին:
Ակցիան ուղղված է լրատվամիջոցներում կոշտ կրճատումների դեմ, որ նախատեսում է իրականացնել հունական կառավարությունը: Մասնավորապես նախատեսվում է փակել ազգային հեռուստատեսության առաջին ալիքը:




























