Թուրքիան եւ Ադրբեջանն անցկացնում են համատեղ SAT-SAS զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, սեպտեմբերի 18-30-ը Թուրքիան եւ Պակիստանը կանցկացնեն «Հավերժական եղբայրություն-II» զորավարժությունները։





























