Թբիլիսիում «Միմինո» ֆիլմին նվիրված Զուրաբ Ծերեթելիի հուշարձանի բացումը հոկտեմբերի 14-ին չի անցել առանց սկանդալների:

Կինոքննադատ Թեա Խաթիաշվիլին բողոքի ակցիա է կազմակերպել, նա Facebook-ում երեք համախոհների է գտել, որոնք «Stop, Զուրաբ» պաստառներով իրենց բողոքն են արտահայտել:

Առաջին հերթին իմ բողոքն ուղղված է Զուրաբ Ծերեթելիի անձի դեմ, մարդ, ով սերտորեն կապված է Ռուսաստանի առավել ռեակցիոն քաղաքական շրջանակների հետ»,- ասել է Խաթիաշվիլին:

Նա քննադատել է նաեւ «Միմինո» ֆիլմը, այն տենդենցիոզ արվեստի օրինակ համարելով, որտեղ ստանդարտացված էթնիկ կերպարներ են օգտագործվում: Հենց նման պարզունակ բարեկամություն էր քարոզում, ըստ քննադատի, խորհրդային իշխանությունը:

Նշենք, որ հուշարձանի բացմանը Հավլաբար շրջանում այցելել են Վախթանգ Կիկաբիձեն, Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը, հյուրեր Հայաստանից: