NEWS.am –ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Էմանուել Օտտոլենգի հոդվածը, որը հրապարակվել է իսրայելական «Haaretz» պարբերականում.

«Խոսելով ներողության մասին` Թուրքիան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010 թ. ազատ խոսքի ինդեքսով զբաղեցնում է 138-րդ տեղը: Ի՞նչ կարծիքի են այն 61 լրագրողների հարցի վերաբերյալ, ովքեր դեռ Թուրքիայի բանտերում են: Ի՞նչ կարծիքի են նրանց առջեւ ներողությւն խնդրելու առումով: Կամ, գուցե, նրանց ազատազրկումն այն գինն է, որը նրանք վճարում են Թուրքիայի վսեմության համար (կամ Էրդողանի):Սա կարեւոր չէ, սա ամենաքիչն է, որի համար Թուրքիան պետք է ներողություն խնդրի:

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման պետության կողմից  արտոնված քաղաքականությունը եւ  հետապնդում է բոլոր նրանց, ովքեր հանդգնում են վիճարկել այն: Ժամանկը չէ՞ արդյոք Օսմանյան կայսրությունում առնվազն  1,5 մլն հայերի ոչնչացումից 90 տարի անց,  որ պրն Էրդողանի  «չափավոր իսլամիստական» կուսակցությունը ճանաչի Թուրքիայի մութ անցյալը եւ ներողություն խնդրի իր երկրի կատարած հանցագործություն համար:

Չենք ցանկանում ձանձրացնել, սակայն  ցուցակը, թե ուրիշ էլ ինչի համար Թուրքիան պետք է ներողություն խնդրի, բավական երկար է: Նա շարունակում է անօրինական կերպով օկուպացված պահել Հյուսիսային Կիպրոսը` ԵՄ անդամի տարածքն այն բանից հետո, երբ այն նվաճել է  ագրեսիայի միջոցով, որն ավարտվեց էթնիկ զտումով եւ անօրինական վերաբնակեցմամբ: Առայժմ ոչ մի ներողություն: Ավելին, Թուրքիան սպառնացել է սառեցնել հարաբերությունները ԵՄ հետ, եթե Կիպրոսին հաջորդ տարի փոխանցվի ԵՄ նախագահությունը: Բացի այդ, Թուրքիան ժխտում է իր միլիոնավոր քուրդ-քաղաքացիների խմբային իրավունքները, խտրականություն դրսեւորել նրանց նկատմամբ: Նա խախտում է իր հարեւանների իքնիշխանությունը` անպատիժ կերպով անդրսահմանային ռեյդեր իրականացնելով:Այս պատմության բարոյախոսությունը հետեւեյալն է. եթե դու քեզ համարում ես փիղ, ապա չպետք է բնակվես ամանեղենի կրպակում: Իսկ եթե բանկվում ես ապակեպատ տանը, մինչ հարեւանների ուղղությամբ քարեր նետելը` պետք է շատ մտածել: Պրն Էրդողանը ներողություն է ցանկանում: Իսկ ի՞նչ կարծիքի է այն մասին, որ ինքը սկսի դա»: