Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի շրջանում՝ զոհեր և վիրավորներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն  այդ փաստերի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։