Կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը Թուրքիայի Ագ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Կողմերը քննարկել են ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձին իրանական իշխանությունների մեղսակցության եւ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերը, հաղորդում է Reuters-ը:

Քլինթոնն աջակցություն է հայտնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին: Նա հույս է հայտնել, որ կհանդիպի Դավութօղլուին Վաշինգթոնում Թուրք-ամերիկյան ընկերակցության նիստում: Իր հերթին Դավութօղլուն ափսոսանք է հայտնել, որ չի կարող մասնակցել նոյեմբերի վերջին Ստամբուլում կայանալիք գագաթաժողովի պատճառով:

Նշենք, որ ԱՄՆ-ում երկու իրանցիներ են ձերբակալվել, որոնց մեղադրում են Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի մեջ: Ըստ ամերիկյան կողմի, մահափորձի ետեւում կանգնած է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: