Ռուսաստանի ղեկավարությունն ավելի շուտ ձգտում է փոխգործակցել Շանհայյան համագործակցության կազմակերպության, քան հետխորհրդային երկրների հետ: Երեւանում Կովկասի ինստիտուտում կայացած քննարկմանը հայտարարել է Բերքլիի համալսարանի քաղաքագետ Սթիվեն Ֆիշը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը պատկանում է այն ավտոկրատական ռեժիմների թվին, որոնք այդուհանդերձ փորձում են զարգացնել տնտեսությունը: «Դրանով կարելի է բացատրել Պուտինի ռեժիմի ընկալման երկակիությունը, ոչ բոլորն էլ գոհ երկրում կատարվածից, այդուհանդերձ աջակցում են նրան ընտրություններում, քանի որ հասարակության բարեկեցությունն ընդհանուր առմամբ բարձր է, քան 90-ականներին, երբ Ռուսաստանը ղեկավարում էր օլիգարխների խումբը»,- կարծում է Ֆիշը:

«90-ականներին ռուսական հասարակության մեջ իսկապես կար ընտրության զգացում, բայց 90-ականների վերջին դրան ոչ ոք չէր հավատում, իսկ քվազիժողովրդավարական ռեժիմին ավել կամ պակաս սովորեցին: Մտավորականության ինչ-որ մասը կարող է չընդունել գործող ռեժիմը, բայց մեծամասնության աջակցությունը Պուտինի կողմն է»,- ասել է Ֆիշը: