Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով գլխավորում է «Եդինայա Ռոսիայի» ցանկը Պետդումայի ընտրություններում, հոկտեմբերի 15-ին հանդիպելով իր կողմնակիցների հետ, հայտարարել է, թե որոշել է մնալ քաղաքականության մեջ նախագահությունից հետո: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ կուսակցության վերջին համագումարում որոշում էր կայացվել որպես նախագահ առաջադրել Վլադիմիր Պուտինին, իսկ նրա հաղթանակի դեպքում Մեդվեդեւը պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: