Վատ եղանակը լուրջ վնաս է հասցրել Սոչիին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», շատ փողոցներ ծածկվել են ջրով, իսկ որոշ շրջաններում քամին քշել է տանիքները, պոկել գովազդային վահանակները, դրանք նետել ավտոմեքենաների վրա:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` լրջորեն տուժել է նաեւ Ադլերը: Քաղաք տանող մուտքը հեղեղվել է ջրով, ինչի պատճառով այնտեղ խցանումներ են առաջացել: Քամին տապալել է ծառեր, լրջորեն տուժել է Նովայա փողոցը, որտեղ փրկարարները մինչեւ հիմա աշխատում են:
Արտակարգ իրավիճակի արդյունքում տուժածների մասին տեղեկությունը հակասական է: Սոչիի տեղական լրատվամիջոցները` վկայակոչելով ականատեսներին, հաղորդում են նվազագույնը մեկ զոհի մասին:




























