Կրեմլը չի հավատում, որ ավիավթարի հետաքննությունը, որում զոհվել է գործարար Եվգենի Պրիգոժինը, դանդաղ է ընթանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ոչ, նրանք ընդհանրապես այդպես չեն կարծում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Սա բարդ հետաքննություն է, բարդ միջադեպ»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ «հետաքննությունը շարունակվում է»։ «Հետևաբար, որևէ մեկնաբանություն տալը վաղաժամ կլինի»,- ասել է Պեսկովը։
Ինչպես հաղորդվում է, Պրիգոժինը եղել է այն ուղեւորների թվում, որոնք մահացել են օգոստոսի 23-ին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռի վթարի հետեւանքով։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 263 հոդվածի հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը):
Հաղորդվել է նաև, որ ավիավթարի հետաքննությամբ զբաղվում է «Ռոսավիացիայի» հատուկ հանձնաժողովը:





























