Կարլա Բրունիի հղիությունը կարո՞ղ է արդյոք տեղեկատվական առավելություն տալ Նիկոլա Սարկոզիի նախագահական արշավին: Նման հարցադրում է անում ֆրանսիական «Staragora» կայքը եւ պատասխանում:
Նորածին երեխան այնպիսի գորովանք է առաջացնում: Հարցրեք երիտասարդ հայրերին, ովքեր զբոսանքի են հանում իրենց փոքրիկին:
Ըստ հրապարակման` կարելի է գրազ գալ, որ նախագահական զույգը փոքրիկին այնպիսի պոպուլյար պարբերականների, ինչպիսիք են «Gala» կամ «Paris Match»-ը, կներկայացնի մարտին կամ ապրիլին: Կարլա Բրունիի հղիությունն արդեն անուղղակիորեն հնարավորություն է տալիս աջ թեւին չբացակայել տեղեկատվական տարածությունից:
Նախագահը, որը հայր է դառնալու պաշտոնում գտնվելու կամ նախընտրական արշավի ժամանակ` չտեսնված բան է Հինգերորդ հանրապետության կյանքում, ուստի դժվար է կանխատեսումներ անել մարդկանց վրա այդ փաստի ազդեցության մասին:
Պետք է հուսալ, որ «ելիսեյան» փոքրիկը չի մթագնի ֆրանսիացիների գիտակցությունը` քվեաթերթիկը տուփի մեջ գցելու ժամանակ:




























